«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը
հիմնադրվել է 2016 թվականին: Կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է, որը ենթադրում է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող դրական փոփոխությունների քաղաքականություն եւ հարուստների ու աղքատների միջեւ գոյացած ահռելի տարբերության կրճատում:
Սոցիալ-պահպանողական գաղափարախոսությունը միտված է պետության բազմակողմանի զարգացմանը` ազգային արժեքների հարատեւմամբ: Այս գաղափարախոսության հիմնական խնդիրն է՝ ստիպել տնտեսությանը աշխատել ի շահ մարդու:
2019 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀԱՍԱԿ հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմը, իսկ Արման Ղուկասյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: Վերածնված կուսակցության նպատակներից մեկը բարեփոխումների ծրագրերի ստեղծումն է: ՀԱՍԱԿ-ը քաղաքական դաշտում հանդես կգա որպես «երրորդ ուժ», բայց իր ռազմավարությունը կառուցելու է ոչ թե մրցակիցներին քննադատելու, թշնամանքի և ատելության, այլ կառուցողական օրակարգի և զարգացման ծրագրերի հիման վրա:
Արման Ղուկասյան
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ